Ասում են, թե ազնվամորու առաջին այգին պատկանում էր կիևյան մեծ իշխան Վլադիմիր Մոնոմախի վեցերորդ որդուն` Յուրի Դոլգորուկիին, և այգին այնքա՜ն հսկայական էր, որ արջերի սիրելի վայրերից մեկն էր: Մեր այս բոքսի իրերը նույնպես պարունակում են ազնվամորի, և առաջարկում ենք միասին ուսումնասիրել այն: Ներառել ենք մարնի և վարսերի խնամքին անհրաժեշտ բոլոր իրերը՝ մարմնի սկրաբ, շամպույն, մազերի բալզամ և ձեռքի կրեմ, չենք մոռացել նաև դեմքի խնամքի մասին, ավելացնելով դեմքի խնամքի կրեմ, դեմքի դիմակ, աչքերի պատչեր և թարթիչների համար նախատեսված տուշ: Խնամքն է՛լ ավելի դյուրին դարձնելու համար չենք մոռացել OMG մազակալն ու քաղցրավենիքը: